Սրտային անբավարարությա բարդությունները կախված են սրտային հիվանդության ծանրության աստիճանից, ձեր ընդհանուր առողջական վիճակից և այլ գործոններից, օրինակ՝ տարիքից։
Սրտային անբավարարության հնարավոր բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Երիկամների վնասում կամ անբավարարություն. սրտային անբավարարությունը կարող է նվազեցնել արյան հոսքը դեպի երիկամներ, որը չբուժելու դեպքում կարող է ի վերջո հանգեցնել երիկամային անբավարարության: Սրտային անբավարարությամբ պայմանավորված երիկամների վնասումը կարող է պահանջել դիալիզ:
- Սրտի փականային խնդիրներ. սրտի փականները, որոնք ապահովում են արյան հոսքի ճիշտ ուղղությունը, կարող են գործել ոչ նորմալ, եթե սրտային անբավարարության պատճառով սրտը մեծացած է կամ սրտում ճնշումը խիստ բարձր է:
- Սրտի ռիթմի խնդիրներ. սրտի ռիթմի խանգարումները (առիթմիա) կարող են բերել սրտային անբավարարության կամ բարձրացնել դրա ռիսկը։
- Լյարդի վնասում. սրտային անբավարարության պատճառով կարող է առաջանալ լյարդի կանգային գերարյունություն (կանգային լյարդ) և մեծացում (հեպատոմեգալիա): Նման պայմաններում լյարդը կարող է ենթարկվել սպիական փոփոխությունների և գործել ոչ նորմալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024