Առողջ ապրելակերպի միջոցները կարող են օգնել 2-րդ տիպի դիաբետի ռիսկի կրճատմանը, և սա գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ ունեք դիաբետով ապրող ընտանիքի անդամ:
Եթե բժիշկը տեղեկացրել է, որ ունեք նախադիաբետ, ապրելակերպի փոփոխությունները կարող են դանդաղեցնել կամ արգելակել 2-րդ տիպի դիաբետի զարգացումը:
Առողջ ապրելակերպը ներառում է հետևյալը:
- Օգտագործեք առողջ սնունդ. ընտրեք ճարպերից և կալորիաներից աղքատ և բջջանքով հարուստ սննդամթերքներ: Կենտրոնացեք մրգերի, բանջարեղենների և ամբողջահատիկավորների վրա:
- Ակտիվացեք. նպատակադրվեք շաբաթական 150 րոպե կամ ավելի շատ ժամանակ տրամադրել չափավորից մինչև ծանր աերոբիկ զբաղմունքներին, ինչպիսիք են՝ արագ քայլք, հեծանվավարում, վազք կամ լող:
- Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. քաշի նվազեցումը և առողջ միջակայքում պահպանելը կարող է դանդաղեցնել նախադիաբետի վերաճումը 2-րդ տիպի դիաբետի: Եթե ունեք նախադիաբետ, ձեր քաշի 7-10%-ոց կորուստը կարող է կրճատել դիաբետի ռիսկը:
- Խուսափեք երկար ժամանակ ոչ ակտիվ լինելուց. երկար ժամանակ անշարժ նստած մնալը կարող է բարձրացնել 2-րդ տիպի դիաբետի ռիսկը: Փորձեք ամեն 30 րոպեն մեկ վեր կենալ և առնվազն մի քանի րոպե շրջակայքում քայլել:
Նախադիաբետով մարդկանց կարող է նշանակվել Մետֆորմին (Ֆորտամետ, Գլյումեցա և այլն), որը դիաբետի ներքին ընդունման դեղամիջոց է և կարող է նվազեցնել 2-րդ տիպի դիաբետի ռիսկը: Սա սովորաբար նշանակվում է մեծ տարիքի չափահասներին, ովքեր գեր են և ի վիճակի չեն ապրելակերպի փոփոխությամբ նվազեցնել արյան շաքարի մակարդակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-03-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024