Գրադարան
2-րդ տիպի դիաբետ. ախտանիշներ

1 րոպե
2-րդ տիպի դիաբետի գանգատները և ախտանշները հաճախ զարգանում են դանդաղորեն:
Իրականում, դուք կարող եք տարիներ շարունակ ապրել 2-րդ տիպի դիաբետով և չիմանալ այդ մասին:
Եթե առկա են գանգատներ և ախտանշներ, դրանք կարող են ներառել՝
- բարձրացած կամ անհագուրդ ծարավի զգացում
- շատամիզություն, որը դրսևորվում է հաճախամիզությամբ
- բարձրացած քաղցի զգացում կամ շատակերություն
- չնախատեսված քաշի կորուստ
- թուլություն և հոգնածություն
- մշուշոտ (շղարշային) տեսողություն
- դանդաղ ապաքինվող վերքեր կամ խոցեր
- հաճախակի վարակներ
- դաստակների կամ ոտնաթաթերի թմրածություն կամ ծակծկոցներ
- մգացած մաշկի շրջաններ, սովորաբար՝ թևատակերում և պարանոցի վրա:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե նկատել եք 2-րդ տիպի դիաբետի գանգատներից կամ ախտանիշներից որևէ մեկը:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-03-2021 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: