Skip to main content

Ատոպիկ դերմատիտը կամ էկզեման հիվանդություն է, որն առաջացնում է չոր, քոր առաջացնող և բորբոքված մաշկ:

Այն ավելի տարածված է փոքր երեխաների շրջանում, սակայն կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Ատոպիկ դերմատիտը երկար ձգվող՝ քրոնիկ հիվանդություն է, որը երբեմն կարող է «բռնկվել»՝ սրանալ: Այն կարող է բորբոքել մաշկը, բայց վարակիչ չէ:

Որոշ դեպքերում հիվանդությունն ունի սեզոնային բնույթ, և սրացումներն առավել հաճախ գրանցվում են աշնանը և ձմռանը։ Ատոպիկ դերմատիտ ունեցող մարդիկ ավելի հակված են ենթարկվելու սննդային ալերգիաների, եղնջացանի և ասթմայի զարգացման ռիսկին:

Կանոնավոր խոնավացումը և մաշկի խնամքի այլ սովորույթներին հետևելը կարող է թեթևացնել քորը և կանխել նոր բռնկումները (սրացումները): Բուժումը նաև կարող է ներառել դեղորայքային քսուքներ կամ նրբաքսուքներ (կրեմ):

Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2018
Վերջին վերանայում՝ 07-05-2024