Skip to main content

Քրոնիկ փորկապության բուժումը սովորաբար սկսվում է սննդակարգի և ապրելակերպի փոփոխություններով, որոնք ուղղված են աղիքներով կղանքի շարժման արագության մեծացմանը:

Եթե ​​այդ փոփոխությունները չեն օգնում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ կամ վիրահատություն:

Սննդակարգի և ապրելակերպի փոփոխություններ

  • Կերեք բջջանքով հարուստ մթերքներ. բջջանքը (բջջանյութ) ավելացումը մեծացնում է կղանքային զանգվածի ծավալը և օգնում է, որ կղանքային զանգվածները հեղուկ վիճակում մնան: Այս գործոնները կղանքին տալիս են ճիշտ բնույթ և ծավալ՝ հաստ աղիքներով առաջ շարժվելու համար: Բջջանյութով հարուստ մթերքներից են մրգերը, բանջարեղենը, լոբին և ամբողջահատիկ հացահատիկային հացը, ձավարեղենը և բրինձը: Դանդաղորեն ավելացրեք սննդային բջջանքը՝ փքվածությունից և գազերից խուսափելու համար: Ամերիկացիների համար սննդակարգային ուղեցույցներով խորհուրդ է տրվում օրական 25-ից 34 գրամ բջջանք՝ կախված առաջարկվող օրական կալորիաներից: Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1000 կալորիա սննդում ներառել 14 գրամ բջջանք:
  • Շատ ջուր խմեք. խմեք ջուր և կոֆեին չպարունակող ըմպելիքներ: Սա փափուկ է պահում կղանքը և կանխում փքվածությունը և գազերը, որոնք կարող են առաջանալ սննդային բջջանքի ավելացման դեպքում:
  • Եղեք ֆիզիկապես ակտիվ շաբաթվա օրերի մեծ մասը. ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է աղիների գալարակծկանքի ուժը: Փորձեք ֆիզիկական վարժանքներով զբաղվել շաբաթվա օրերի մեծ մասը: Մինչև ֆիզիկական ծանրաբեռնվածության ավելացումն խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
  • Մի՛ անտեսեք զուգարանից օգտվելու ցանկությունը. զուգարանից օգտվեք անշտապ՝ բավարար ժամանակ տրամադրելով ձեր աղիքների երկարաձգված դատարկմանը:

Սալորաչիրը, որը նաև կոչվում է չոր սալոր, վաղուց օգտագործվել է փորկապության բուժման կամ կանխարգելման համար: Սալորաչիրը բջջանքի լավ աղբյուր է, բայց նաև պարունակում է բնական նյութեր, որոնք հեղուկներ են քաշում դեպի հաստ աղիքի լուսանցք:

Լուծողականներ

Գոյություն ունեն լուծողականների մի քանի տեսակներ: Դրանցից յուրաքանչյուրն ազդում է փոքր-ինչ տարբեր կերպ՝ հեշտացնելու աղիքների դատարկումը: Հետևյալ լուծողականները հասանելի են առանց դեղատոմսի:

  • Բջջանյութի հավելումներ. բջջանքային հավելումներն ավելացնում են կղանքային զանգվածի ծավալը՝ այն դարձնելով ավելի փափուկ և ավելի հեշտ հեռացվող: Բջջանքային հավելումներից են Պսիլիումը (Մետամուցիլ, Կոնսիլ և այլն), Կալցիումի պոլիկարբոֆիլը (ՖիբերԿոն, Էքվալակտին և այլն) և Մեթիլցելյուլոզը (Ցիտրուցել)։
  • Օսմոտիկներ. օսմոտիկ լուծողականներն օգնում են կղանքային զանգվածի ջրիկացմանը` խթանելով աղիքային հյութերի արտադրությունը, և աղիքով տեղաշարժմանը: Օրինակներից են՝ Մագնեզիումի հիդրօքսիդ (Phillips' Milk of Magnesia, Dulcolax Milk of Magnesia և այլն), Մագնեզիումի ցիտրատ, Լակտուլոզ (Խոլակ, Կանստիլակ և այլն) և Պոլիէթիլեն գլիկոլ (Միրալաքս, Գլիկոլաքս)։
  • Խթանիչներ. այս դեղամիջոցները խթանում են աղիների գալարակծկանքները: Օրինակներից են՝ Բիսակոդիլ (Կոռռեկտոլ, Դուլկոլաքս և այլն) և սեննոսիդները (Սենոկոտ, Էքս-Լաքս, Պերդիեմ):
  • Քսանյութեր (լուբրիկանտներ). լուբրիկանտները, օրինակ՝ հանքային ձեթը օգնում են կղանքային զանգվածի աղիներով ավելի հեշտ տեղափոխմանը:
  • Կղանքը փափկացնող միջոցներ. կղանքը փափկացնող միջոցները, ինչպիսիք են Նատրիումի դոկուսատը (Կոլացե) և Կալցիումի դոկուսատը (Սուրֆակ), աղիքներից արտաքաշված ջրի հաշվին խոնավացնում և փափկացնում են կղանքը:

Հոգնաներ և մոմիկներ

Հոգնան հեղուկ է, որը նրբորեն մղվում է ուղիղ աղիք, որ օգնի կղանքի արտազատմանը: Հոգնա կարող է օգտագործվել, երբ այլ բուժումներ չեն օգնում: Հեղուկը կարող է լինել՝

  • ծորակ ջուր
  • ծորակ ջուր` թույլ օճառով (թույլ օճառափրփուր)
  • հանքային յուղ:

A suppository is a small tube-shaped object placed in the rectum to deliver a medicine. The suppository melts at body temperature and releases the medicine. Suppositories for constipation may have one of the following:

Մոմիկը խողովակի տեսքով փոքրիկ նյութ է, որը դրվում է ուղիղ աղիքի մեջ՝ դեղամիջոց տրամադրելու համար: Մոմիկը հալվում է մարմնի ջերմաստիճանի ներքո և ազատում դեղամիջոցը։ Փորկապության համար օգտագործվող մոմերը կարող են պարունակել հետևյալներից մեկը՝

  • օսմոտիկ լուծողական
  • խթանիչ լուծողական
  • լուբրիկանտ լուծողական:

Այլ դեղամիջոցներ

Ձեր բժիշկը կարող է նշանակել այլ դեղամիջոցներ, եթե մյուս բուժումները չեն օգնում:

  • Դեղամիջոցներ, որոնք ջուրը ետ են քաշում դեպի աղիների լուսանցք. կան այս խմբին պատկանող և քրոնիկ փորկապության բուժման բազմաթիվ դեղամիջոցներ, օրինակ՝ Լուբիպրոստոն (Ամիտիզա), Լինակլոտիդ (Լինզես) և Պլեկանատիդ (Տրուլանսե): Այս դեղամիջոցները ջուրը ետ են քաշում դեպի աղիների լուսանցք և արագացնում կղանքային զանգվածների տեղաշարժումը:
  • Սերոտոնին-5-հիդրօքսիտրիպտամին 4-ի ընկալիչներ. Պրուկալոպրիդը (Մոտեգրիտի) օգնում է հաստ աղիքով կղանքային զանգվածի տեղաշարժմանը:
  • Ծայրամասային ազդող մյու-ընկալիչների ներհակորդներ (անտագոնիստներ). եթե փորկապությունն առաջացել է օփիոիդային ցավազրկողների պատճառով, այս խմբի դեղամիջոցները կարող են ետզարգացնել օփիոիդների ազդեցությունները և օգնել գալարակծկանքների վերականգնմանը: Օրինակներից են՝ Նալոքեգոլ (Մովանտիկ) և Մեթիլնալտրեքսոն (Ռելիստոր)։

Կոնքի հատակի մկանների ամրապնդում

Բիոֆիդբեքի վարժանքները կարող են օգնել կոնքի հատակի մկանների ճիշտ կծկման և թուլացման գործունեությանը: Կղազատման ընթացքում կոնքի հատակի մկանների ճիշտ ժամանակին թուլացումը կարող է օգնել կղանքի հեռացման հեշտացմանը:

Վիրահատություն

Վիրահատությունը կարող է ցուցված լինել, եթե քրոնիկ փորկապության պատճառն աղիքային խնդիրներն են, ռեկտոցելեն կամ կպումները:

Եթե կղանքային զանգվածների աղիքներով խիստ դանդաղած տեղաշարժը որևէ բուժմամբ չի բարելավվում, հաստ աղու մի հատվածի հեռացումը կարող է առաջարկվել որպես ծայրահեղ միջոց:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024