Թալասեմիա Թալասեմիան գենետիկ հիվանդությունների խումբ է, որն ընթանում է արյան ախտահարմամբ, մասնավորապես՝ ախտաբանական կառուցվածքով հեմոգլոբինի արտադրությամբ: Երկաթ-դեֆիցիտային անեմիա Երկաթ-դեֆիցիտային անեմիան անեմիայի (սակավարյունության) տարածված տեսակ է` վիճակ, երբ արյունը չունի բավարար քանակով առողջ կարմիր արյան բջիջներ: Նեյտրոպենիա Նեյտրոպենիան մի վիճակ է, երբ արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) տեսակներից մեկի՝ նեյտրոֆիլների քանակը նվազում է: Թրոմբոցիտոպենիա (արյան թիթեղիկների քանակի նվազեցում) Թրոմբոցիտոպենիան մի վիճակ է, երբ դուք ունեք արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) ցածր քանակ: Թրոմբոցիտոզ (արյան թիթեղիկների քանակի բարձրացում) Արյան թիթեղիկները կամ թրոմբոցիտները արյան մասեր են, որոնք օգնում են արյան մակարդուկի (թրոմբի) ձևավորմանը: Լեյկոզ (լեյկեմիա) Լեյկեմիան օրգանիզմի արյունաստեղծ հյուսվածքների, այդ թվում՝ ոսկրածուծի և ավշային համակարգի քաղցկեղն է: Ապլաստիկ անեմիա Ապլաստիկ անեմիան մի վիճակ է, որը զարգանում է, երբ ձեր օրգանիզմը դադարում է արտադրել բավականաչափ նոր արյան բջիջներ: Հենոխ-Շենլեյնի պուրպուրա (IgA վասկուլիտ) Հենոխ-Շենլեյնի պուրպուրան (ծիրանացան). որը նաև հայտնի է որպես IgA վասկուլիտ, խանգարում է, որը հանգեցնում է ձեր մաշկի, հոդերի, բարակ աղու և երիկամների փոքր արյունատար անոթների բորբոքման և արյունահոսության: Մանգաղաբջջային անեմիա (սակավարյունություն) Մանգաղաբջջային անեմիան հանդիսանում է մանգաղաբջջային հիվանդության ամենատարածված և ամենածանր տեսակը՝ հիվանդությունների խումբ, որը ժառանգվում է ծնողներից: Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը (ՀՖՀ) արյան հիվանդություն է, որը մարդկանց մոտ բարձրացնում է արյան մակարդուկների առաջացման ռիսկը, իսկ կանանց մոտ՝ նաև հղիության հետ կապված խնդիրները։ Հեմոֆիլիա Հեմոֆիլիան հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի դեպքում արյունը չի մակարդվում սովորական ձևով, քանի որ այն չունի արյան մակարդման համար բավարար սպիտակուցներ (մակարդելիության գործոններ): Սակավարյունություն (անեմիա) Անեմիան մի վիճակ է, երբ դուք չունեք բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ), որ բավարար թթվածին տեղափոխեն ձեր մարմնի հյուսվածքները: Վիտամին-դեֆիցիտային անեմիա Վիտամին-դեֆիցիտային անեմիան առողջ արյան կարմիր բջիջների պակասն է, որը պայմանավորված է B12 վիտամինի և ֆոլաթթվի սովորականից ավելի ցածր քանակով: