Բիպոլյար խանգարում Բիպոլյար (երկբևեռ) խանգարումը, որը նախկինում կոչվում էր մանիակալ դեպրեսիա, հոգեկան առողջության վիճակ է, որն առաջացնում է տրամադրության միմյանց հակառակ կտրուկ փոփոխություններ՝ հուզական վերելքներ (մանիա կամ հիպոմանիա) և անկումներ (դեպրեսիա): Ինքնասպանություն (սուիցիդ) և ինքնասպանության մտքեր Ինքնասպանությունը՝ սեփական կյանքից զրկելը, ողբերգական ռեակցիա է կյանքի սթրեսային իրավիճակներին, և առավել ցավելի է այն, որ ինքնասպանությունը կարելի է կանխել: Շիզոաֆեկտիվ խանգարում Շիզոաֆեկտիվ խանգարումը հոգեկան առողջության ծանր խնդիր է, որը բնորոշվում է շիզոֆրենիայի ախտանիշների (օրինակ՝ ցնորքներ և զառանցանքներ) և տրամադրության խանգարման ախտանիշների (օրինակ՝ դեպրեսիա կամ մանիա) համադրությամբ։ Ատամների կրճտացում (բրուքսիզմ) Բրուքսիզմը մի վիճակ է, երբ դուք կրճտում, կրճտացնում կամ սեղմում ձեր ատամները: Ի՞նչ է հակումը Հակումն ինչ-որ բան անելու, ընդունելու կամ օգտագործելու ֆիզիկական կամ հոգեբանական կարիքն է՝ անկախ այն հանգամանքից, որ վերջինս վնասում է ձեր առողջությանը: Հետտրավմատիկ սթրեսային խանգարում Վախն օրգանիզմի բնական պատասխանն է վտանգին, այդ թվում՝ կյանքին սպառնացող իրավիճակներին։ Սոցիալական տագնապային խանգարում (սոցիալական ֆոբիա) Որոշ սոցիալական իրավիճակներում նյարդային կամ դյուրագրգիռ դառնալը սովորական, նորմալ ռեակցիա է: Ագորաֆոբիա Ագորաֆոբիան տագնապային խանգարման տեսակ է, որը դրսևորվում է վախենալով և խուսափելով այն վայրերից կամ իրավիճակներից, որոնք կարող են խուճապ և թակարդում հայտնվելու, անօգնականության կամ ամաչելու զգացում առաջացնել: Սոմատոֆորմ (սոմատիկ ախտանիշի) խանգարումներ Սոմատոֆորմ խանգարումը (ԱՄՆ-ում՝ սոմատիկ ախտանիշի խանգարում) բնութագրվում է ֆիզիկական (մարմնական) ախտանիշների վրա, օրինակ՝ ցավի կամ հոգնածության վրա ծայրահեղ կենտրոնացվածությամբ, որը առաջացնում է մեծ հուզական անհանգստություն և աշխատանքի հետ կապված խնդիրներ: Շիզոֆրենիա Շիզոֆրենիան ծանր հոգեկան խանգարում է, որի դեպքում մարդիկ իրականությունը մեկնաբանում են որ նորմալ կերպով: Զառանցանքներ Զառանցանքները կեղծ և իրականությանը չհամապատասխանող դատողություններ և համոզմունքներ են, որոնք մարդն ընկալում է որպես բացարձակ ճշմարտություն։ Կպչուն-սևեռուն խանգարում Կպչուն-սևեռուն խանգարումը (ԿՍԽ) բնութագրվում է անցանկալի մտքերով և վախերով (օբսեսիաներով), որոնք ձեզ հարկադրում են կրկնվող վարքագծերի (կոմպուլսիաների): Սպեցիֆիկ ֆոբիաներ Հատուկ ֆոբիաները անհաղթահարելի և անհիմն կամ անհամարժեք վախ են առարկաներից կամ իրավիճակներից, որոնք իրականում քիչ վտանգ են ներկայացնում, սակայն առաջացնում են անհանգստություն և խուսափում: Խուճապի նոպա և խուճապային խանգարում Խուճապի (պանիկ) նոպան առանց իրական վտանգի կամ ակնհայտ պատճառի ուժեղ վախի հանկարծակի դրվագ է, որն առաջացնում է սուր ֆիզիկական ռեակցիաներ: Գեներալիզացված տագնապային խանգարում Գեներալիզացված տագնապային խանգարումը (ԳՏԽ) տագնապային խանգարման տեսակ է, որի ժամանակ մարդիկ ունեն անկառավարելի տագնապ և անհանգստություններ, որոնք ազդում են նրանց առօրյա կյանքի վրա։ Սեզոնային աֆեկտիվ խանգարում Սեզոնային աֆեկտիվ խանգարումը (ՍԱԽ) դեպրեսիայի մի տեսակ է, որը կապված է տարվա եղանակների փոփոխության հետ: Դեպրեսիա Դեպրեսիան տրամադրության խանգարում է, որն առաջացնում է տխրության մշտական զգացում և հետաքրքրության կորուստ: Քրոնիկ ալկոհոլիզմ Ալկոհոլի օգտագործումից առաջացած խանգարումը ալկոհոլի օգտագործման բնույթ է, որն առաջացնում ալկոհոլի օգտագործման վերահսկման հետ կապված խնդիրներ, ալկոհոլով տարված լինելը կամ ալկոհոլի օգտագործման շարունակելը, նույնիսկ երբ դա խնդիրներ է առաջացնում: 1(ընթացիկ էջ) 2 3 4 5