Հիպերկալցեմիա (կալցիումի մակարդակի բարձրացում) Հիպերկալցեմիան առողջական խնդիր է, որը բնորոշվում է արյան մեջ կալցիումի մակարդակի նորմայից ավելի բարձր ցուցանիշներով: Վիլսոնի հիվանդություն Վիլսոնի հիվանդությունը հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, որն ընթանում է կենսականորեն կարևոր օրգաններում՝ լյարդում և գլխուղեղում պղնձի կուտակումով: Դիաբետիկ նեյրոպաթիա Եթե ունեք դիաբետ (շաքարախտ), ձեր ձեռքերը և ոտքերը կարող են լինել թմրած կամ կարող եք զգալ մաշկային այլ զգացողություններ, այդ թվում՝ ցավ։ Ստամոքսի քաղցկեղ Ստամոքսի քաղցկեղը ստամոքսից սկսվող բջիջների ոչ նորմալ աճն է: Լեղապարկի քարեր (լեղաքարային հիվանդություն) Լեղապարկի քարերը մարսողական հեղուկի պնդացած նստվածքներ են, որոնք կարող են առաջանալ լեղապարկում: Պերիտոնիտ Պերիտոնիտը որովայնի խոռոչի օրգանները ներսից ծածկող բարակ թաղանթի ՝ որովայնամզի բորբոքումն է։ Թրոմբոցիտոպենիա (արյան թիթեղիկների քանակի նվազեցում) Թրոմբոցիտոպենիան ախտաբանական վիճակ է, որի ժամանակ ունեք արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) նորմայից ցածր քանակ: Կեղծ պոդագրա (պսևդոպոդագրա) Կեղծ պոդագրան կամ պսևդոպոդագրան հոդերի բորբոքման՝ արթրիտի տեսակ է, որը պատճառվում է հոդերի ներսում և շրջակա հյուսվածքներում կալցիումի պիրոֆոսֆատի բյուրեղների կուտակումից: Ապլաստիկ անեմիա Ապլաստիկ անեմիան հազվադեպ հանդիպող արյան հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմը դադարում է բավարար քանակով նոր արյան բջիջներ արտադրել: Մկանային դիստրոֆիա Մկանային դիստրոֆիան ներառում է մի շարք հիվանդություններ խումբ, որոնք ախտահարում են շարժումներն իրականացնող մկանները: Սեբորեային դերմատիտ (մաշկաբորբ) Սեբորեային դերմատիտը մաշկի բորբոքման տեսակ է, որը սովորաբար տեղակայվում է գլխամաշկի, դեմքի կամ իրանի այն շրջաններում, որտեղ մաշկը բնականում արտադրում է «սեբում» անվանումով ճարպը։ Քուշինգի համախտանիշ Քուշինգի համախտանիշը հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմը ենթարկվում է կորտիզոլ հորմոնի մեծ քանակների ազդեցությանը։ Գլոմրուլոնեֆրիտ. տեսակներ Գլոմերուլոնեֆրիտը միայն մեկ հիվանդություն չէ, այլ համանման մի շարք հիվանդություններ խումբ, որոնք կարող են ստանալ սուր կամ քրոնիկ ախտահարման ընթացքներ: Օստեոարթրիտ Օստեոարթրիտը կամ օստեոարթրոզը հաճախ հաշմանդամության բերող քրոնիկ հոդային հիվանդություն է։ Ծայրամասային զարկերակների հիվանդություն Ծայրամասային զարկերակների հիվանդությունը արյան շրջանառության տարածված խնդիր է, երբ նեղացած զարկերակները նվազեցնում են վերջույթներով արյան հոսքը: Գրիպ A (ինֆլուենցա A) Գրիպ A-ն խիստ վարակիչ շնչառական հիվանդություն է, որը լրիվ տարբերվում է այլ տեսակի վիրուսներով պատճառվող ընդհանուր մրսածությունից։ Կրծքավանդակի վնասվածքներ Ոսկրամկանային պատերով կրծքավանդակի խոռոչում են տեղակայված այնպիսի կենսականորեն կարևոր օրգաններ, ինչպիսիք են սիրտը, թոքերը, աորտան և այլ խոշոր անոթներ: Բեյկերի կիստա Բեյկերի կամ ծնկափոսային տարածության կիստան ծնկան հետևում հեղուկով լցված ուռուցք կամ այտուց է: 10 11 12 13 14 15(ընթացիկ էջ) 16 17 18 19 20