Բակտերիալ և վիրուսային վարակների միջև տարբերությունները Ինչպես բակտերիաները, այնպես էլ վիրուսները կարող են առաջացնել թեթևից մինչև ծանր վարակներ, սակայն դրանք տարբեր հիվանդություններ են։ Վարիկոզ երակներ Վարիկոզ երակները ոլորված (ծռմռված) և լայնացած երակներ են: Կոնտակտային դերմատիտ (մաշկաբորբ) Կոնտակտային դերմատիտը քոր առաջացնող ցան է, որն առաջանում է որևէ նյութի հետ անմիջական շփման կամ դրա նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետևանքով: Գաստրիտ Գաստրիտը մի խումբ հիվանդությունների համար ընդհանուր տերմին է, որոնք ունեն մեկ ընդհանուր բան՝ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում: Քրոնիկ հազ Քրոնիկ է կոչվում այն հազը, որը տևում է ութ շաբաթ կամ ավելի մեծահասակների մոտ, կամ չորս շաբաթ երեխաների մոտ: Սրտային անբավարարություն Սրտային անբավարարությունը, որը նաև հայտնի է որպես կանգային սրտային անբավարարություն, ախտաբանական վիճակ է, երբ սրտամկանը չի արտամղում արյունն այնքան լավ, որքան պետք էր: Սրտային հիվանդություն Սրտային հիվանդությունը խմբավորում է տարբեր ախտաբանական վիճակներ, որոնք ազդում են սրտի վրա: Հելիկոբակտեր պիլորի (H. pylori) վարակ Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori, H. pylori) վարակը առաջանում է, երբ H. pylori բակտերիաները վարակում են ձեր ստամոքսը։ Սրտի իշեմիկ հիվանդություն Սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) տարածված սրտային հիվանդություն է: Պեպտիկ խոց Պեպտիկ խոցերը բաց վերքեր են, որոնք զարգանում են ստամոքսի և բարակ աղիքի վերին հատվածիներքին թաղանթի՝ լորձաթաղանթի վրա: Կրծքագեղձի քաղցկեղ Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որը ձևավորվում է կրծքագեղձի բջիջներում: Մրսածություն և գրիպ Մարդիկ հաճախ փոխարինաբար օգտագործում են մրսածություն և գրիպ արտահայտությունները, ինչը ճիշտ չէ: Մրսածություն Մրսածությունը ձեր քթի և կոկորդի (վերին շնչուղիների) վիրուսային վարակ է: Կոկորդի ցավ Կոկորդի ցավը կոկորդում տեղակայված ցավն է, քերծման զգացողությունը կամ գրգռումը, որը հաճախ սաստկանում է, երբ դուք կուլ եք տալիս: Սրտամկանի ինֆարկտ Սրտամկանի սուր ինֆարկտը ( «սրտի նոպա») զարգանում է, երբ սրտամկանի արյան հոսքը կտրուկ կրճատվում կամ արգելափակվում է։ Շագանակագեղձի քաղցկեղ Շագանակագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացության տեսակ է, որը սկսվում է շագանակագեղձից: Ուղիղ աղիքի (ռեկտալ) քաղցկեղ Ուղիղ աղիքի քաղցկեղը քաղցկեղ է, որը սկսվում է ուղիղ աղիքից: Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ Հաստ աղու քաղցկեղը ընդհանրական տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու հաստ աղիներից սկսվող չարորակ նորագոյացությունները: 4 5 6 7 8 9(ընթացիկ էջ) 10 11 12 13 14